կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-21 15:16
Հասարակություն

Ոստիկանության կոչը` նախագահի թեկնածուների լիազոր ներկայացուցիչներին

Ոստիկանության կոչը` նախագահի թեկնածուների լիազոր ներկայացուցիչներին
ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հասարակական կարգի պահպանումն ու հասարակական անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունը նախագահի թեկնածուների շտաբների անդամներին ու լիազոր ներկայացուցիչներին կոչ է անում նախընտրական փուլում կազմակերպվելիք ընտրողների հետ հանդիպումների, ինչպես և այլ միջոցառումների օրվա, ժամի և տեղի վերաբերյալ նախապես իրազեկել ոստիկանությունում գործող «Թեժ գիծ»՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-54-69-12, 010-54-46-48, 010-52-65-70: