|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քեյթ Ուինսլեթի երրորդ ամուսնու պահանջով Մեծ Բրիտանիայի դատարանը արգելք է դրել նրա մերկ լուսանկարների հրապարակման վրա. հայտնում է Лента.ру-ն:
Բանն այն է, որ Նեդ Ռոքնրոլի` մի քանի տարի առաջ արված մերկ լուսանկարները տեղադրված են եղել նրա էջում` բաց լինելով միայն ընկերների համար: Վերջերս The Sun ամսագրի աշխատակիցները հայտնաբերել են դրանք և ցանկացել հրապարակել: Սակայն հրապարակումից առաջ նրանք կապվել են Քեյթի մամուլի գրասենյակի հետ: Դերասանուհին ու նրա ամուսինը մերժել են ամսագրին:
The Sun բողոքարկել է դատարանի որոշումը: