Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անչափահասը, տեղեկանալով, որ իր ծանոթ աղջիկը կույս չէ, հարկադրել է իր հետ ևս սեռական հարաբերություն ունենալ` սպառնալով մերժման դեպքում տարածել նրա մերկ լուսանկարները. հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ մեղադրանքի՝ Նարեկը 2014թ. նոյեմբեր ամսից «Վկոնտակտե» սոցիալական կայքում ծանոթացել և համակարգչով շփվել է մի աղջկա հետ, որի ընթացքում տեղեկացել է, որ աղջիկն իր նախկին ընկերոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել և կույս չէ: Աղջկա մորը հայտնելու սպառնալիքով՝ նրանից պահանջել և նույն սոցիալական կայքով ստացել է նրա մերկ լուսանկարները, որից հետո էլ հարկադրել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ` սպառնալով մերժելու դեպքում տարածել այդ լուսանկարները:
«Այդ սպառնալիքների տակ աղջիկը համաձայնել է, և «Արմինո» բարի առանձնասենյակներից մեկում նրանց միջև տեղի է ունեցել սեռական հարաբերություն, որից հետո Նարեկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել է աղջկա անվամբ անհատական էջ, որտեղ տեղադրել է նրանից ստացած` թվով 14 հատ մերկ լուսանկարները: Բացի այդ, Նարեկն աղջկա մասին արատավորող տեղեկությունները չհրապարակելու, նշված անհատական էջը փակելու և այլևս նրան չանհանգստացնելու դիմաց պահանջել է իր հետ կրկին ունենալ սեռական հարաբերություն և տալ 200.000 ՀՀ դրամ` միաժամանակ առաջարկելով գումարը տալ մաս-մաս և հենց «Արմինո» բարի առանձնասենյակներից մեկում շորթմամբ նրանից ստացել է 50.000 ՀՀ դրամ, որից հետո բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանու թյան ԿՀԴՊ ԳՎ»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում