Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օրերս Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի ծավալած գործունեության մասին լուրը, հասկանալի է, մեծ արձագանք գտավ մամուլում: Այդ մասին նախ գրեց armlur.am-ը` հայտնելով, որ դիվերսիոն խումբը հասել է մինչեւ Վարդենիս, եւ վարդենիսցիների շրջանում հիմա իսկական խուճապ է, այնուհետեւ henaran.am կայքը գրեց, թե իբր ադրբեջանցիները 30-ից ավելի են եղել:
Դեպքի մասին Yerkir.am-ի հավաստի աղբյուրները հայտնեցին հետեւյալը, որ իրականում հուլիսի 8-ին երկու ադրբեջանցի անցել են ՀՀ սահմանը` հասնելով մինչև Քարվաճառ, նրանցից մեկին հայտնաբերել են, իսկ մյուսին հաջողվել է փախուստի դիմել:
Հետո ԼՂՀ ՊՆ-ն պաշտոնական տեղեկատվություն հաղորդեց դեպքի մասին` հայտնելով. «ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված է, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել»:
Երեկ եւ այսօր ԼՂՀ ՊՆ-ն հրապարակեց դիվերսանտներից մեկի լուսանկարը եւ այն ամենը ինչ հայտնաբերվել է նրա մոտ: Լուսանկարները ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է որպես պատասխան ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներում դիվերսիոն գործողության հերքումների: Բայց, այդուհանդերձ, պարզ հարցեր են առաջանում մեզ մոտ` եթե դիվերսիոն ԽՈՒՄԲ է եղել եւ ՄԻ ՄԱՍԸ ձերբակալվել է, ապա որտե՞ղ են այդ «մի մասի» լուսանկարները:
Մեր այս պարզ հարցին ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը պատասխանեց. «Այդպես ենք նպատակահարմար գտել»: