կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 10:25
Հասարակություն

ՎՊ-ն ստուգումներ է սկսում

ՎՊ-ն ստուգումներ է սկսում

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություննեերով` այսօր` 2013 թվականի առաջին աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ Վերահսկիչ պալատն անցկացնելու է խորհրդի նիստ, որի շրջանակներում հայտարարվելու է պալատի առաջիկա անելիքների մասին: Կառույցը օպերատիվ ստւգումներ եւ վերահսկողություն է սահմանելու 2013 թվականի բյուջեի նկատմամբ:

 

Սովորաբար պալատը սպասում էր` մինչեւ բյուջեն «կմսխեին», հետո մտնում եւ արձանագրում էր, թե որ գերատեսչությունը ինչ չարաշահումներ է թույլ տվել: Հիմա կարգը փոխվել է. պալատն ի սկզբանե վերահսկելու է, թե ինչպես է կատարվում բյուջեն: Ի դեպ, ասյ տարի ՎՊ-ն թիրախավորել է 2 ոլորտ` Պետական գնումների համակարգը եւ շինարարությունը:

 

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը առաջարկել է խորհրդարանական խմբակցություններից ներկայացուցիչներ հրավիրել պալատի նիստերին եւ ստուգումներին: ՀԱԿ-ից մասնակցելու է Գագիկ Ջհանգիրյանը, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը: ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն նույնպես համաձայնել են ներկայացուցիչներ «գործուղել» պալատ: