Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սահմռկեցուցիչ մանրամասներ են ի հայտ եկել Հնդկաստանում տեղի ունեցած բռնաբարության վերաբերյալ: Հնդկական Hindustan Times թերթը հայտնում է, որ 23-ամյա աղջկան բռնաբարած վեց հոգուց մեկը, ով անչափահաս էր, ամենադաժանն է եղել:
Թերթը հայտնում է, որ վերջինս աղջկան երկու անգամ բռնաբարելուց հետո, մերկ ձեռքերով քաշել, հանել է նրա աղիքները: Անչափահասը, ում անունը չի հայտնվում, քանի որ ոստիկանությունը դեռեւս փորձում է պարզել նրա իրական տարիքը, նաեւ ցանկացել է զոհին մերկացնել եւ ավտոբուսից վար նետել: Ոստիկանությունը հայտնում է, որ առաջին անգամ նա բռնաբարել է իր զոհին երբ վերջինս գիտակից է եղել եւ երկրորդ անգամ՝ անգիտակից վիճակում: Աղջիկը ուշագնաց է եղել այն ժամանակ, երբ նրան դաժանաբար ծեծել են: Մեղադրյալներից հինգը մահապատժի են ենթարկվելու, իսկ եթե պարզվի, որ վեցերորդը իրականում անչափահաս է, ապա նրան ավելի մեղմ պատժամիջոց կտրվի: Ոստիկանները հայտնել են, որ անչափահասը հարվածել է ընկերոջը երկաթը ձողով, որը վերջում մտցրել են զոհի մեջ՝ լուրջ օրգանական խնդիրներ առաջացնելով: