կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 09:36
Առանց Կատեգորիա

Ինձ համար նա որպես մարդկային էակ գոյություն չունի. գրականագետը՝ Նիկոլ Փաշինյանի մասին․ «Փաստ»

Ինձ համար նա որպես մարդկային էակ գոյություն չունի. գրականագետը՝ Նիկոլ Փաշինյանի մասին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երեքշաբթի օրը ուշ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ մեկնում է Սյունիքի մարզ: Հետո արդեն լուսանկարներ հայտնվեցին Շուռնուխի մի քանի տուն գաղտնի այցերից: Հաջորդ առավոտյան Ագարակում Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ ու հսկողությամբ փողոցում քայլում էր համատարած սուլոցների, լուտանքների, անեծքների ու հայհոյանքների ներքո: Բավականին լարված իրավիճակ էր Մեղրիում, Քաջարանում, Կապանում, և այս զայրույթն այնքան հասկանալի է: Սյունեցիներն այսօր ամենից շատ են իրենց մաշկի վրա զգում Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները, ինչպես նաև ունեն վտանգի իրական զգացողություն Ալիևի՝ Սյունիքին տիրանալու հայտարարությունների և հայկական կողմից դրանք գրեթե անպատասխան թողնելու ֆոնին: ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ վաղուց արդեն համոզված էր, որ Սյունիքի և մասնավորապես Մեղրիի հարցում Փաշինյանը կարող է որոշում կայացնել ոչ հայամետ դիրքերից:

«Սյունիք այցի հիմնական նպատակը տերերին ցույց տալն է, որ ինքը «կաշվից դուրս է գալիս» իր խոստումները կատարելու համար: Պատահական չէ այնտեղ ԱՄՆ դեսպանի ուղեկցությամբ գնալը, պատահական չէ, որ Սյունիքում արագորեն ոստիկանական ղեկավար կազմում փոփոխություններ, տեղաշարժեր կատարեց, որպեսզի իր անվտանգությունն ապահովվի: Լուսանկարների և տեսանյութերի մոնտաժները, որոնք արվում են, իր արդեն քսան տարվա ձեռագիրն է՝ դեռևս թերթի խմբագիր եղած ժամանակներից մանիպուլ յացիաներ է արել, հիմա հատկապես, երբ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, այդ մանիպուլ յացիաներն ավելի տեսանելի են և ավելի հասկանալի: Խոնարհումները գերեզմաններին, այդ գերեզմանապղծությունը, ինձ արդեն թույլ եմ տալիս ասելու՝ շատ անգամ միամիտ, երբեմն շահամոլ կորստատեր ծնողներին նկարելը, սելֆի անելը և ցույց տալը նրա ձեռագիրն է:

Նա գնացել է Սյունիքը մատնելու ադրբեջանցիների ձեռքը, այստեղ երկրորդ կարծիք չկա, սա շատ լավ գիտակցում են սյունեցիները: Որևէ երկրի քաղաքապետ, երբ հայտարարում է, որ չի սպասում իր երկրի վարչապետի՝ այդ քաղաք այցելությանը և չի էլ դիմավորելու, այդ վարչապետը, եթե մարդկային բնավորության որոշակի դրական, կես տոկոսանոց կարողություն ունենար, պետք է հրաժարական տար: Բոլոր այն պատվերով կամ պաշտոնական հաղորդագրություններ գրողները հաստատապես շահի դիրքերից են հանդես գալիս՝ ի պաշտպանություն սրա, որովհետև որևէ բանական արարած, այսօր տեսնելով իր երկրի աղետավոր ընթացքը և կործանման արագությունը, չի կարող ընդունել դա»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:

Նշում է՝ տեսեք, թե ինչ մանիպուլ յացիա է արվում ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության քվեարկության հետ կապված: «Ինչպե՞ս մենք քվեարկեցինք ԵԽԽՎ-ում Ղրիմի հետ կապված հարցում: Էլ չեմ ասում մյուս հայտնի փաստերը՝ անպատվությունը ՌԴ նախագահի անձի հասցեին, ռուսական դրոշի անպատվությունը, որը պետական արգահատանք է, ամենամեծ արհամարհանքն է պետության նկատմամբ: Ինչո՞ւ են կարծում, որ այս ամենի պատասխանը ռուսները չպետք է տան: Գրում են, թե տեսեք՝ ռուսները դեմ քվեարկեցին: Ասեմ՝ նրանք այնքան բարոյական էին, որ անգամ յոթ ձեռնպահ քվեարկող եղավ: Երբ քեզանից թոթափում ես քո մեղքով գերեվարվածների անասելի տանջանքները, երբ ռազմական գաղտնիք ես համարում զոհերի ու անհետ կորածների թիվը, սա նշանակում է, որ դու այս բոլոր թվերի տակ տեսնում ես քո ամբողջ այլանդակությունը, դավաճանությունը, որը կազմակերպել ես զարմանալի անհոգությամբ, այդպես կարող է միայն թուրքն արտահայտվել, պլյուս-մինուս 50 զոհի մասին ես խոսում: Այսինքն՝ զոհերի այս վիթխարի թվի տակ ինքը միայն թվեր է ներկայացնում, լավ հասկանալով, որ ամեն միավորի տակ ճակատագրի մեծագույն ողբերգականություն կա, և ինքն այդ ողբերգության հետ հաշվի չի նստում»,-նշում է մեր զրուցակիցը:

Մեր ամենատարբեր զրույցների ժամանակ պարոն Սրապիոնյանն ասում էր, որ ամիսներ շարունակ չեն կարողանում գտնել իրենց հարազատի դին: «Արտասահմանում փորձաքննությունից հետո օրերս համոզվեցինք, որ մեր եղբոր տղան ևս զոհվել է: Յոթ ամիս նրա դին մեզ չէին տալիս: Քանի՞ այդպիսի ճակատագիր է խեղաթյուրել այս վիժվածքը, որի թուլան բազմաթիվ զոհերի գնով դուրս բերվեց ռազմական գոտուց, որ գա այստեղ փալաս-փուլուսը հագնի և իր կիսամերկ քրոջ հետ կաֆեներում իր հաճույքները վայելի՝ հեգնելով բոլորին, ինչպես իր մայրը, որը գտնում էր, որ հայ զինվորները հանուն ոչնչի են զոհվել: Ես ինձ մշտապես զուսպ եմ պահել, բայց այսօր արդեն այդ տականքի անունն անգամ ինձ ափերից հանում է: Հեռավոր մի հույս ունեինք, որ իմ եղբոր տղան կարող է հրաշքով փրկված լինել, քանի որ նրանից լուր չունեինք: Ուղղակի զինվորներին տարավ մարտի դաշտ, զենք ու պաշտպանական միջոցներ չտվեց, գլխից խփվեց մեր երեխան և ոչ միայն մեր երեխան: 

Բազմաթիվ այդպիսի ծաղիկ երեխաներ: Հատուկ նպատակներով տարավ զոհեց երիտասարդության ամենաակտիվ խավին՝ 18-20 տարեկաններին: Չէր կշտացել նրա գայլի ախորժակը, չէր հագեցել այդ արյունից, բանակից մեկ տարի առաջ զորացրվածներին էր ուզում տանել ու կոտորել, որ այսօր Մեղրին, Սյունիքն ավելի անկաշկանդ նվիրեր թուրքերին: Ինձ համար նա որպես մարդկային էակ գոյություն չունի: Նա իրավունք չունի Հայաստանի օդը շնչելու, իրավունք չունի գնալու իր պիղծ շնչով պղծելու հայոց զոհերի գերեզմանները: Երիտթուրքերը կազմակերպեցին հայերի մեծագույն ցեղասպանությունը, Նիկոլն իր ոհմակով կազմակերպեց նմանատիպ մի ցեղասպանություն: Սա արդեն համոզմունք է ինձ համար»,-եզրափակում է Սերժ Սրապիոնյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։