կարևոր
229 դիտում, 1 ժամ առաջ - 2025-05-06 11:54
Հասարակություն

ՏԻՄ-ը զավթելու համար իշխանության ապօրինությունը սահման չունի․ Սոս Հակոբյանը՝ Գյումրիում կատարվողի մասին

ՏԻՄ-ը զավթելու համար իշխանության ապօրինությունը սահման չունի․ Սոս Հակոբյանը՝ Գյումրիում կատարվողի մասին։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի հենքի վրա ձևավորված համանուն խմբակցության անդամ Կարեն Բադալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի մասին համայնքի ղեկավարը օրենքով սահմանաված կարգով արձանագրություն է կազմել ու տեղեկացրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Ըստ օրենքի և կարգի, պետք էր, որ ավագանու անդամ դառնար ըստ ցուցակի հաջորդ անդամը:

Ըստ փաստաբան Սոս Հակոբյանի՝ տեղի է ունեցել խախտում. ԸԸՀ-ն օրենքով սահմանված կարգով 7-օրյա ժամկետում չի կազմել արձանագրություն ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, և այդ հարցը առկախված է մինչ օրս:

Ըստ Սոս Հակոբյանի՝ առկա է նաև տեղեկատվություն, որ Կարեն Բադալյանը դիմել է նաև դատարան՝ ցանկանալով անվավեր ճանաչել քաղաքապետի արձանագրությունը: Ըստ տեղեկությունների՝ Կարեն Բադալյանը դիմում ներկայացնելուց երկու օր հետո բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել և ցանկացել մնալ ավագանու անդամ՝ դուրս գալով «Մեր քաղաքը» խմբակցությունից: Ըստ փաստաբանի՝ Կարեն Բադալյանի այս վարքագիծը տեղի է ունեցել ավագանու անդամի կամքի վրա ազդեցության արդյունքում, ինչը փաստաբանն անվանեց նաև հոգեբանական բռնություն: