Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն արդեն 15 անձի տեղեկանք է տվել վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին: 3 հոգի էլ ստացել են մերժում' Գարեգին Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը եւ Մարտիկ Սարգսյանը (վերջին երկուսը նույն' Սուրենավան գյուղից են)' ՀՀ-ում վերջին 10 տարում մշտապես չբնակվելու հիմքով:
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել արդեն 10 թեկնածու' «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը, ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ Պավլիկ Սարգսյանը:
Նշենք, որ թեկնածուների մեծ մասը դեռ ընտրագրավի կտրոն չունի:
Հավելենք նաեւ, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը հունվարի 4-ն է: