|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ամփոփել է տարին: Նա Facebook-ի իր էջում գրել է.
«2012 թվականն անձամբ ինձ համար նշանավորվեց երկու իրադարձություններով: Մեկը ակտիվ քաղաքականություն իմ վերադարձն էր, մյուսը՝ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործը:
Տարվա ընթացքում իմ հարցազրույցներում, ելույթներում և ֆեյսբուքյան գրառումներում այս երկուսի մասին բազմիցս խոսել եմ։ Այս պահին նոր բան չունեմ ավելացնելու: Միայն կասեմ, որ և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական իմ գործունեության մեջ հետապնդել եմ մի նպատակ՝ անկեղծորեն նպաստ բերել Հայաստանի պետականության կայացմանն ու զարգացմանը:
Եթե 2012թ. իմ գործունեությամբ՝ լինի անձնական, քաղաքական, թե քաղաքացիական, որևէ մեկի հույսերը չեմ արդարացրել, անկախ ամեն ինչից հայցում եմ նրանց ըմբռնումը: Բայց նաև ուզում եմ ասել, որ կյանքը շարունակվում է, շատ բան առջևում է:
Բոլորին մաղթում եմ լավագույնը 2013 թվականին»: