կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-12 11:37
Հասարակություն

«էլի չարդարացրի ոչ մեկի հույսերը». Կիևյան կամրջից ցած նետված 23-ամյա երիտասարդը երկու օր է` որոնվում էր. մանրամասներ

«էլի չարդարացրի ոչ մեկի հույսերը». Կիևյան կամրջից ցած նետված 23-ամյա երիտասարդը երկու օր է` որոնվում էր. մանրամասներ

Այսօր` լուսադեմին, Կիեւյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել։ Պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 23-ամյա Արամայիս Արզումանյանն է: Նախնական տեղեկություններով` երիտասարդն ինքնասպան է եղել:

Yerkir.am-ի տեղեկություններով` Արամայիսն ուսանող էր, նախ սովորել է Երևանում, այնուհետև ուսումը շարունակել Գորիսի պետական համալսարանում: Նրա հայրը ռազմական ոստիկանության աշխատակից է: Մեր տեղեկություններով` երկու օր է` նա տանից դուրս էր եկել և չէր վերադարձել, նրան երեկվանից փնտրում էին հարազատները:

Yerkir.am-ի հետ զրույցում Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանն ասաց, որ Արամայիսը համեստ, խելոք երեխա էր, և որևէ մեկի մտքով չի անցել, որ նա նման քայլ կկատարեր: Գյուղապետը հայտնեց, որ տղայի հարազատները նոր են իմացել կատարվածի մասին և դեռ ուշքի չեն գալիս՝ հասկանալու համար, թե ի՞նչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ իրավապահները դիակի մոտ հայտնաբերել են անձնագիր, բջջային հեռախոս, որում եղել է SMS հաղորդագրություն` հետեւյալ բովանդակությամբ. «Եթե կարդաք, չգիտեմ՝ կհասնի ձեզ, թե չէ, բաց ոչ մեկին չմեղադրեք, ես եմ մեղավոր իմ դժբախտությունների մեջ, էլի չարդարացրի ոչ մեկի հույսերը, բայց, հավատացեք, որ շատ էի ուզում: Սիրում եմ սաղիդ, մենակ չէի սիրում ապրելը, էդ իմ համար չի»: