կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-06 12:35
Հասարակություն

Դերենիկ Դումանյանը մեկնել է Սյունիքի մարզ

Դերենիկ Դումանյանը մեկնել է Սյունիքի մարզ

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր մեկնել է Սյունիքի մարզ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, երկօրյա աշխատանքային այցի ընթացքում նա տեղում կծանոթանա մարզի առողջապահական կազմակերպությունների աշխատանքներին, առկա խնդիրներին։ Կայցելի մարզային բուժհաստատություններ, հանդիպումներ կունենա բուժաշխատողների հետ։

 

Նախարար Դումանյանը նաև կծանոթանա հիվանդանոցների կառուցման, վերակառուցման աշխատանքների ընթացքին։