կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-15 10:20
Հասարակություն

Արմավիրի մարզի գյուղերում հերթապահում են կամավորները. կորած երեխային դեռ փնտրում են

Արմավիրի մարզի գյուղերում հերթապահում են կամավորները. կորած երեխային դեռ փնտրում են

Արմավիրի մարզի Գեղակերտ, Ծաղկալանջ, Ամբերդ, Այգեզարդ, Լեռնամերձ, Աղավնատուն և Արագած գյուղերում փրկարարների (մեկական փրկարար) և կամավորների կողմից իրականացվում է հերթապահություն:

Ժամը 23:20-ին Արմավիրի մարզի Արագած գյուղ է մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

*** 

ժամը 16:00-ի դրությամբ Արմավիրի մարզի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարաները որոնողական աշխատանքներ են իրականացնում Գեղակերտ, Ծաղկալանջ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Այգեշատ գյուղերում, իսկ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ Նոր Խարբերդ գյուղում: 

***

ժամը 10:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է 161 փրկարար (ՓԾ տարբեր կառուցվածքային և տարածքային՝ Երևանի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզային փրկարարական վարչություններ), 10 կամավոր և ոստիկանությունից 2 կինոլոգ՝ շներով: Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր:

***

Հունիսի 14-ին, ժամը 00:56-ի դրությամբ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով որոնողական աշխատանքները կշարունակվեն ուժեղացված ռեժիմով:

Որոնողական աշխատանքներում ընդգրկված են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկայով), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:

Աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը:

***

Փրկարարների կողմից նախորդ օրերին իրականացված որոնողական աշխատանքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: