|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր ժամը 11:00-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավiթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Նաիրա Ավետիսյան) հրապարակվել է «Ժողովուրդ» օրաթերթի հայցն ընդդեմ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի գործով դատավճիռը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց էր ներկայացրել Խ. Խաչատրյանի դեմ, քանի որ նա լրագրող Սոնա Գրիգորյանի տված հարցին հայհոյանքով էր պատասխանել` նրան անվանելով «պրաստիտուտկա»:
Հայցը մերժվել է:
«Խաչիկ Խաչատրյանի լկտի պահվածքը, փաստորեն, արդարացվել է: Կին դատավորը, փաստորեն, «պրաստիտուտկա» որակումը վիրավորական չի համարում»,- նշեց լրագրող Սոնա Գրիգորյանը եւ հավելեց, որ վճռի հիմնավորումը չեն լսել` հայցվոր կողմը բոյկոտել է` լքելով դահլիճը:
«Սա շատ վատ նախադեպ կարող է լինել օլիգարխների համար, ստացվում է` յուրաքանչյուր օլիգարխ կարող է լրագրողին վիրավորել եւ անպատիժ մնալ»,- նշեց լրագրողը` հավելելով, որ մինչեւ վերջ են գնալու` հասնելով նրան, որ Խաչատրյանն անպատիժ չմնա: