|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 10-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան: Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի հրավերով 2023 թվականի ապրիլի 10-ին տեղի կունենա Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Ղազախստան: Աստանայում ծրագրված են երկու պետությունների ղեկավարների հանդիպումները նեղ և ընդլայնված կազմերով», - մեջբերում է ТАСС-ը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևի մամուլի ծառայության հայտարարությունից։
Նշվում է, որ բանակցությունների օրակարգում ներառված են ղազախաադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հիմնական հարցերը: