կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-20 10:00
Հասարակություն

Շիրակի ոստիկանապետը օբյեկտում հաց է կերել ու հրաժարվել է վճարել

Շիրակի ոստիկանապետը օբյեկտում հաց է կերել ու հրաժարվել է վճարել

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը նախօրեին Երևանից վերադառնալու ժամանակ Գյումրի-Երևան ավտոճանապարհին իր մի քանի գործընկերների հետ մտել է «Արջի Թաթ» կոչվող ճաշարանատիպ օբյեկտ:

 

Թերթի տեղեկություններով` նրանք խորոված են կերել, իսկ երբ եկել է վճարելու ժամանակը, Բաբակեխյանը հրաժարվել է` պատճառաբանելով, որ միսը համեղ չի եղել: Թերթը տեղեկացնում է, որ գումարը կազմել է ընդամենը 8 հազար դրամ: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցել է Կարեն Բաբակեխյանի հետ, որը, բնականաբար, հերքել է: «Առաջին անգամ եմ լսում այդ մասին, սիրելիս»,- ասել է նա: