Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր` Գեւորգ Ղուկասյանի ապարանքներից մեկը` մանկական սրճարանը, որը քաղաքի կենտրոնում` «կալբասի սադ» կոչվող այգում է կառուցված, հայտնվեց մոտ 4 տարի առաջ` կռվով-դավով ու ծառահատումներով:
Բնակիչներից մեկի բողոքով` կանաչ գոտին առեւտրի կենտրոնի վերածելու համար անցած տարի նույնիսկ քրեական գործ հարուցվեց քաղաքապետի եղբոր դեմ: Բայց արի ու տես, որ այսօր` Գյումրու օրվա հանդիսավոր տոնակատարության առիթով քաղաքապետ Ղուկասյանը այդ նույն կառույցի ժապավենը կտրելու համար մայրաքաղաքից նախարարների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների է հրավիրել:
Փաստորեն ,Ղուկասյանները, որոնք իրենց բիզնեսն են ծաղկեցնում քաղաքի կենտրոնում` մանուկների համար հիմնված խաղասրահով ու մանկական սրճարանով, բավականին մեծ գումարներ են աշխատում եւ սա շռայլ նվեր են համարում գյումրեցիների համար, իսկ կառավարական հյուրերին էլ փորձում են համոզել, որ իրենց օբյեկտը հասարակական մեծ նշանակություն ունեցող, ասենք` «Կումայրի» արգելոցին հավասար թանկարժեք կառույց է, իսկը Գյումրվա զարդ: