կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-27 21:46
Սպորտ

Պարգեւներ՝ լավագույն մարզիկներին (ֆոտոշարք)

Պարգեւներ՝ լավագույն մարզիկներին (ֆոտոշարք)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր  հանրապետության տասը լավագույն մարզիկներին պետական խոշոր դրամական պարգեւներ հանձնեցին: 

2016թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկներն են.

1. Արթուր Ալեքսանյան. օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

2. Միհրան Հարությունյան. օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

3. Սիմոն Մարտիրոսյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

4. Գոռ Մինասյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

5. Նազիկ Ավդալյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

6. Հարություն Մերդինյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

7. Անդրանիկ Կարապետյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

8. Հռիփսիմե Խուրշուդյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

9. Վարշամ Բորանյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

10. Արթուր Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)