|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բրիտանական ամենահեղինակավոր ամսագրերից մեկը` Daily mail-ը, անդրադարձել է հայ լուսանկարիչ Սուրեն Մանվելյանի լուսանկարներին, որոնցվում պատկերված է մարդկային աչքի գաղտնի կողմը:
Այս լուսանկարներին նայելիս թվում է, թե դրանք օտար մոլորակների անհավանական բնապատկերներ են, և դժվար է հավատալ, որ դրանք իրականում մոտիկից լուսանկարված աչքեր են։ Այս լուսանկարների հեղինակն է հայազգի ֆիզիկայի ուսուցիչ Սուրեն Մանվելյանը, ում մակրո աշխատանքները բացահայտում են մեր աչքերի ծիածանաթաղանթում թաքնված բարդ ու խճճված հյուսվածքները, որոնք էլ աչքերին տալիս են բացառիկ և անկրկնելի բնույթ։ Այս ուշագրավ լուսանկարների ստեղծման համար 36-ամյա Մանվելյանն օգտագործել է իր ընկերների, գործընկերների և աշակերտների աչքերը։ Գրում է Daily Mail-ը-ը: Սուրեն Մանվելյանի ֆոտոշարքին կարող եք ծանոթանալ այստեղ: