|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
Կիրակի օրը Պակիստանի հարավ-արեւմուտքում մարդաշատ շուկայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել, եւս 16-ը վիրավորվել է, հայտնում է The Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը Բարխանում, որը գտնվում է նահանգի մայրաքաղաք Քվետա քաղաքից 600 կմ հյուսիս-արեւելք:
Տեղի ոստիկանապետը հայտնել է, որ ռումբը, ըստ երեւույթին, ամրացված է եղել մոտոցիկլետի վրա եւ պայթեցվել է հեռակառավարման վահանակի միջոցով:
Պայթյունի հետեւանքով վնաս է հասցվել նաեւ մի շարք խանութների։ Փրկարարները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։
Բելուջիստանում երկար ժամանակ պայքար է ընթանում Բելուջիստանի ազատագրական բանակի եւ այլ փոքր խմբերի դեմ, որոնք անկախություն են պահանջում Իսլամաբադի կենտրոնական կառավարությունից:
Իշխանությունները պնդում են, որ ճնշել են ապստամբությունը, սակայն բռնությունները շարունակվում են։ Անհանգիստ նահանգի վրա հարձակումներ են գործում ինչպես պակիստանյան թալիբները, այնպես էլ «Իսլամական պետություն» խմբավորումը:
Բելուջիստանի գլխավոր նախարար Աբդուլ Քուդուս Բիզենջոն կատարվածը ահաբեկչական հարձակում է անվանել։