Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2012-12-12 17:35
Հասարակություն

Սոցիալական ծայրահեղ վիճակը դրդում է աշակերտներին գիշերել դպրոցում

Սոցիալական ծայրահեղ վիճակը դրդում է աշակերտներին գիշերել դպրոցում

ՀՀ ԿԳ նախարարի հրամանով` հատուկ ուսումնական հաստատություններում հասարակական դիտորդների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում խախտումներ չեն արձանագրվել:

 

Դպրոցի տնօրեն Խաչիկ Մուրադյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցն ունի 73 աշակերտ, որոնք բոլորն էլ գիշերում են դպրոցում:

 

«Սակայն սա չի նշանակում, որ բոլորն էլ սոցիալական վատ վիճակում են, թեեւ ունենք աշակերտներ, որոնց ընտանիքների սոցիալական ծայրահեղ վիճակն է դրդում մնալ մեզ մոտ»,- ասաց նա:

 

Թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցը հիմնադրվել է 1973-ին, սակայն մինչ օրս չի հիմնանորոգվել: Ըստ Մուրադյանի` բարերարների կողմից որոշ վերանորոգման աշխատանքներ տարվել են, օրինակ` վերանորոգվել է կաթսայատունը, 1 սանհանգույց, սակայն այժմ ուսումնական հատվածի երկրորդ հարկի վերանորոգման խիստ կարիք կա:

 

Ի դեպ, պետության կողմից դպրոցին տրամադրվում է տարեկան 117 մլն դրամ: