|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի վերջին Փարիզում. այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Ըստ նրա` Դուբլինում Հայաստանի «ապակառուցողական քայլերի պատճառով» 3+2 ձեւաչափով համատեղ հայտարարություն չի ընդունվել: «Փետրվարին Հայաստանում նախագահական ընտրություններ են: Հավանորեն այդ պատճառով Հայաստանը ցուցաբերեց ապակառուցողական դիրքորոշում: Ե'վ Դուբլինում հանդիպման ժամանակ, ե'ւ տարածաշրջանային այցի ընթացքում համանախագահները բարձրաձայնել են որոշ գաղափարներ: Փարիզում մենք կքննարկենք համանախագահների առաջարկները»,- հայտնել է Մամեդյարովը: