կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-09 00:30
Հասարակություն

Առաջարկված փոփոխությունները նորից կքննարկվեն

Առաջարկված  փոփոխությունները նորից կքննարկվեն

Այսօրվա ԱԺ նիստի ժամանակ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Նա նշեց, որ, ինչպես դեռեւս 2007 թվականին նկատել էր մարդու իրավունքների պաշտպանը, այս օրենքում նշված չեն մարդու հարկադիր հոսպիտալացման հիմքերը, դրանք նշված են միայն քրեական օրենսգրքում` թե քրեական հանցագործին որ դեպքերում պետք է հարկադիր կերպով հոսպիտալացնել: Ըստ Ա. Բաբլոյանի` պետք է օրենքում էլ գրված լինեն այդ դրույթները:



Մյուս փոփոխությունները վերաբերում են հիվանդանոցից դուրսգրման հիմքերին: Ներկայումս հիվանդի բուժումը դադարեցվում է նրա պահանջով կամ բժշկի համապատասխան եզրակացությամբ: Սակայն այս հիմքերը թերի են եւ հստակեցման կարիք ունեն: Համաձայն առաջարկված փոփոխությունների`  չի կարելի է բուժումը դադարեցնել, եթե հիվանդը կարող է վտանգ ներկայացնել իր, այլ անձանց համար կամ բուժման դադարեցումը կարող է վատթարացնել հիվանդի առողջական վիճակը:

 

Այս հարցը քննարկելուց հետո եկել են այն եզրահանգմանը, որ առաջարկված փոփոխությունները պետք է նորից քննարկվեն եւ լրամշակվեն: