|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի` ՄԱԱՈՒ-ի (ISAF) կազմում հայկական զորախմբի գտնվելու ժամկետը նախատեսվում է երկարաձգել ևս երկու տարով` մինչև 2014թ.-ի դեկտեմբերի 31-ը:
Այս փոփոխությունը նախատեսված է «2009 թ. հոկտեմբերի 19-ին և 2009 թ. հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման վերաբերյալ» 2012 թ.-ի նոյեմբերի 8-ին և 2012 թ.-ի նոյեմբերի 22-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրով: Այն ներառված է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի դեկտեմբերի 17-ին գումարվելիք արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Դեկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանը, դատավոր Գ. Հարությունյանի նախագահությամբ, որոշել է, որ հիշյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
2011թ. Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմն ավելացվել է` հասցվելով 121-ի: