|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված «RS» զորքերի փոխհրամանատար, գեներալ Սալվատորե Քամփորելիի հետ։
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։
Տեղի է ունեցել հետաքրքիր քննարկում «RS» զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների, հատկապես` տեխնիկական միջոցների մասին։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ներկայացվել են վերահսկողական և այլ միջոցներ։
Գեներալ Քամփորելին շնորհակալություն է հայտնել 121 հայ խաղաղապահ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և աննախադեպ պատրաստակամությամբ։