կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-12 11:57
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. Աթոռակռիվ

ԺԱՄԱՆԱԿ. Աթոռակռիվ

Հերթական կիրակի օրվան շատերը սպասում են անհամբերությամբ` փոքր-ինչ լիցքաթափվելու եւ հանգստանալու համար, սակայն սա չի վերաբերում իջեւանցիներին, որոնք ստիպված են մոռանալ հանգստի եւ լիցքաթափման մասին. այդ օրը Իջեւանում միմյանց դեմ թեժ պայքարի են դուրս գալու գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանը եւ ԲՀԿ-ից Վարդան Ղալումյանը:

 

Ղալումյանը երկար տարիներ ապարդյուն պայքարել է քաղաքապետին պաշտոնանկ անելու համար, ինչի արդյունքում զրկվել է ավագանու անդամությունից: Թերթի ուսումնասիրությունները իջեւանցիների շրջանում ցույց են տվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Ղալումյանի միակ դժգոհությունն այն է, որ քաղաքապետը, օգտագործելով իր վարչական լծակները, ճնշումներ է գործադրում ենթակաների վրա: Այնինչ գործող քաղաքապետի դժգոհությունները ԲՀԿ-ական թեկնածուից անթիվ են ու անհամար: