Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանգստացրեց բոլոր անհանգստացողներին, ովքեր կարծում են, թե ուր որ է ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ մի բան է լինելու, ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս է գալու:
«Ոչ մի բան է չի լինելու, ոչ մի բան էլ չի փոխվելու»,- ասաց նա եւ հավելեց, որ իշխանական երկու թեւերի վերջին օրերի ամբողջ կռիվն այն է, թե մայիսին, ով որ աթոռին կնստի:
Մեսոբյանը նշեց, որ 16 տարի է սերիալ-հեքիաթներով ենք ապրում եւ արդեն վաղուց ժամանակն է հասկանալ, որ իշխանությունում բոլորն էլ նույնն են:
Չնայած սրան` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ըստ փորձագետի, «լուրջ կռվախնձոր կարող է դառնալ այն, որ մեկը մյուսից փորձի վերցնել տնտեսական լծակները»: