Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Հարակից զեկուցողն էր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Սակայն նրա ելույթին միջամտեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ասելով, որ Հովհաննես Սահակյանը կարգ է խախտում, որովհետև իր` վարողի աթոռից պետք է վեր կենա ու նստի զեկուցողի աթոռին: «Կարգ եք խախտում, Դուք պետք է նստեք զեկուցողի տեղում, և պետք է ընտրվի նոր վարող»,- ասաց նա:
Հովհաննես Սահակյանը համաձայնեց նրա հետ. «Ճիշտ եք ասում, ցանկանում եմ, որ միշտ այդպես կարգին կհետևեք»:
«Այո, միշտ հետևելու եմ կարգին, իսկ Դուք միշտ չէ, որ հնարավորություն եք ունենալու կարգը խախտել, այնպես, ինչպես այսօր, որ չթողեցիք զոհված զինծառայողների մայրերը գան ու մասնակցեն նիստին»,- սրտնեղած ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ այսօր Զարուհի Փոստանջյանը պետք է ներկայացնի «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրինագիծը: