կարևոր
397 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-05 12:00
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանի տարիներին եթե մի պահակ ծուռ քայլեր, կասեիք՝ Քոչարյանն է մեղավոր. Մեսրոպ Մանուկյան

Ռոբերտ Քոչարյանի տարիներին եթե մի պահակ ծուռ քայլեր, կասեիք՝ Քոչարյանն է մեղավոր. Մեսրոպ Մանուկյան

«Երեկ այստեղ ելույթ էր ունենում Բաբկեն Թունյանը, ասում էր՝ պետությունը ֆինանսավորում չի արել, ֆինանս չի տվել «Հայփոստին»։ 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1291-Ն որոշումը, որով կառավարությունը 1 միլիարդ 951 միլիոն դրամ տրամադրել է «Հայփոստին»՝ կանոնադրական կապիտալի համալրման համար․ դուք գիտակցել եք, որ «Հայփոստը» կսնանկանա, կփակվի այդ ընկերությունը, ու այդ գումարը տվել եք, ֆինանսավորումը արել եք։ Բայց մենակ այսքանով չեք բավարարվել, պարո՛ն Հարությունյան, հաջորդ տարի․․․ Հաջորդ տարի, ժողովո՛ւրդ, ներկայացնում եմ հաշվետվությունը, որը հրապարակված է բաց աղբյուրներում․ «Բաժնետոմսի օտարումից մուտքեր՝ 1 միլիարդ 357 միլիոն դրամ»։ Ժողովո՛ւրդ, գիտե՞ք՝ ինչ է տեղի ունեցել․ բոլորդ ընդունում եք, չէ՞, որ «Հայփոստի» բաժնետերը պետությունն է։ Պետությունը թողարկել է բաժնետոմսեր, բայց «Հայփոստինը» չէ»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։