Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արարատի մարզի Արեւաբույր համայնքի նախկին եւ ներկա ղեկավարները, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2011-2019 թթ Արեւաբույրի համայնքապետարանում պահակ են ձեւակերպել համայնքի ներկայիս ղեկավարի կնոջը, որը չի ներկայացել աշխատանքի. այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Պահակի պարտականությունները կատարել է ներկայիս համանքի ղեկավարի պապը, որը ստացել է աշխատավարձ եւ ստորագրել է համայնքապետի կնոջ փոխարեն պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հաճախելիության մատյանում:
Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2011-ից մինչեւ 2015 թվականը երեք անգամ կազմել եւ սոցիալական աջակցության տարածքային գործակալություն է ներկայացրել կեղծ տեղեկանքներ. իբր ներկայիս համայնքապետի կինը Արեւաբույրի համայնքապետարանի աշխատակից է եւ գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Հիշյալ կեղծ տեղեկանքների հիման վրա ներկայիս համայնքապետի կինը, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, հաշվառվել է սոցիալական աջակցության տարածքային գործակալության «Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» համակարգում եւ երեք երեխաներից յուրաքանչյուրի համար ստացել, ինչպես ծննդօգնության միանվագ, այնպես էլ երկու տարի` յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված գումարները:
Ըստ նախնական տվյալների` արդյունքում Արեւաբույր համյանքի նախկին եւ ներկայիս ղեկավարները, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, կեղծ աշխատանքային ստաժ ձեւակերպելու, ինչպես եւ համայնքապետարանի դրամական միջոցները հափշտակելու նպատակով, կազմել եւ ստորագրել են ներկայիս համայնքապետի կնոջն աշխատանքի ընդունելու, արձակուրդ տրամադրելու, աշխատավարձ դուրս գրելու համար կեղծ փաստաթղթեր:
Առերեւույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:
Առավել մանրամասնՙ տեսանյութում.