Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Հոկտեմբերի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հիմնահարցերով զբաղվող վերլուծական կենտրոն հիմնելու մասին» բազմակողմ համաձայնագիրը:
Այն նախատեսում է ստեղծել վերլուծական կենտրոն, որը հնարավորություն կտա դեպի ծով ելք չունեցող երկրներին առավել ակտիվ ներգրավվել միջազգային առեւտրում, քննարկել եւ լուծում տալ նրանց առջեւ ծառացած խնդիրներին, անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՄԱԿ-ի հետ շարունակական համագործակցության միջոցով:
Նախապես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել էր բանաձեւ, որով ողջունում էր միջազգային վերլուծական կենտրոն ստեղծելու գաղափարը. հաղորդում են ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: