Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ու Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսների նախարարի տեղակալ Յունի Հաջի ալ-Խոտին:
«Համաձայնագրի կնքումը պայմաններ է ստեղծում, որպեսզի ԱՄԷ-ում ներդրումներ անել ցանկացողները աշխատեն կարգավորված դաշտում»,- այս մասին համաձայնագրի կնքումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Փոխնախարարի խոսքով` Հայաստանի և ԱՄԷ-ի միջև գոյություն ունեն տնտեսական կապեր, կան տարբերակված առևտրային հարաբերություններ.«Օրինակ, ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում ունեցել ենք 13.5 մլն ԱՄՆ դոլարի արտահանման աճ: Հայաստանը ԱՄԷ-ի համար բարենպաստ շուկա է, քանի որ համաձայնագրի քննարկման արդյունքում նրանց առաջարկվել է եվրասիական և եվրոպական շուկան»:
Փոխնախարարն ասաց, որ քննարկումների արդյունքում Հայաստանը որևէ ոլորտի սահմանափակում չի արել, առաջարկել է այնպիսի ոլորտներ, որոնք առավել շատ կհետաքրքրեն ԱՄԷ-ին` սննդի, ոսկերչության, գյուղատնտեսության ոլորտները:
Արաբական Միացյալ Էմիրությունների ֆինանսների նախարարի տեղակալ Յունի Հաջի ալ-Խոտին համաձայնագիրը համարում է երաշխիք ԱՄԷ-ի ներդրողների համար: Նրա խոսքով` իր հայրենակիցները, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում, առավել պաշտպանված կլինեն:
Յունի Հաջի ալ-Խոտին խոսեց նաև ԱՄԷ-ում հայերի ներկայության մասին.«Հայերը 70-ական թվականներից հաստատվել են ԱՄԷ-ում: Այնտեղ ձևավորել են կարևոր համայնք, վերջերս Աբու Դաբիում հայկական եկեղեցի է կառուցվել, հայերը ներգրավված են տարբեր ոլորտներում, կան անգամ բանկեր,որոնց ղեկավարները հայեր են»:
Յունի Հաջի ալ-Խոտին հավելեց, որ այս համաձայնագիրը կարգավորում է երկու երկրների առևտրաշրջանառությունը: