|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև բանակցություններն ավարտվել են ապարդյուն. ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսում, որն անցկացվել է Կիպրոսին նվիրված «5-ը 1-ում» ձևաչափով ոչ պաշտոնական համաժողովի վերջին օրը՝ երաշխավոր երկրների՝ Թուրքիայի, Հունաստանի և Մեծ Բրիտանիայի ու Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet լրատվական գործակալությունը:
«Չեն գտնվել բավարար շփման կետեր Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու համար: Մենք վճռականորեն պաշտպանում ենք երկխոսությունը և ամեն ինչ անում ենք դրական արդյունքների հասնելու համար»,- ասել է Գուտիերեշը՝ շեշտելով, որ ՄԱԿ-ը 2-ից 3 ամսվա ընթացքում հանդես կգա այս հարցով նոր նախաձեռնությամբ:
Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը նշել է, որ պաշտոնական բանակցությունները հնարավոր է սկսել, եթե կա ընդհանուր հիմք:
«Հին պայմաններով բանակցային սեղանի շուրջը նստելն իմաստ չունի: Հունական կողմը պնդում է իր պայմանների կատարումը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի համար ընդունելի է միայն Կիպրոսում երկու պետությունների ձևավորման գաղափարը։