Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները: Այս մասին ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տարածված հայտարարությունում:
«Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների դեկտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ: Նա ողջունում է հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը` Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն և կոչ է անում բոլոր նրանց, ում դա վերաբերում է, շարունակել իրենց հանձնառությունների կատարումը, հատկապես այն դրույթներով, որոնք վերաբերում են միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքներին»,- ասված է հայտարարությունում:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար: Նա կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ուղու վրա՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը»,- նշված է հայտարարությունում: