| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 3331 դիտում,
        
            3331 դիտում,  2 տարի առաջ - 2023-03-23 16:36
            2 տարի առաջ - 2023-03-23 16:36  
         
                
            Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեզ իսկապես մտահոգում է թշնամական հռետորաբանության աճը և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճը, Լաչինի միջանցքի շուրջ իրադրության կարգավորման հարցում փոխհամաձայնության հասնելու կողմերի անպատրաստակամությունը: Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ խաղաղ գործընթացի այլընտրանք գոյություն չունի: Այդ հարցում մենք վճռական ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը», - նշել է դիվանագետը:
Զախարովան շեշտել է, որ հարկավոր է վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները:
«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել հայտարարություններում, զսպվածություն դրսևորել գործողություններում, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, հասարակական գործիչների, խորհրդարանականների հանդիպումների անցկացման և այլն», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա նշել է, որ հաճախ են հնչում հարցեր, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերում այս հարցում Արևմուտքի ներգրավվածությանը:
«Հենց նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ: Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում իրական գործընթացում տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ», - ասել է Զախարովան:
Անդրադառնալով ավելի վաղ Էնթոնի Բլինքենի արած հայտարարությանը, որ Երևանը և Բաքուն շուտով կարող են խաղաղության համաձայնության հասնել, Զախարովան ասել է, որ հարկավոր է մեկնաբանել արդեն տեղի ունեցած իրադարձությունները, իսկ այժմ մեկնաբանելու ոչինչ չկա: