կարևոր
859 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-22 22:55
Աշխարհ

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում

«Եռակողմ բանակցությունների նպատակը կլինի ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Մոսկվան պատրաստ է ելքեր փնտրել Ուկրաինայում ստեղծված ծանր իրավիճակից։

Կիևի կորցրած տարածքները նրա տարածքները չեն, դրանք Ռուսաստանի պատմական հողերն են։ Կիևին տեղին չէ խոսել տարածքային որևէ կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանին վերամիավորվելու օգտին։

Ուկրաինայի ղեկավարությունը սեփական քաղաքացիներին վերաբերվում է որպես Ռուսաստանի հետ առճակատման ընթացքում սպառվող նյութի։ ՌԴ-ն չի ցանկանում պատերազմել Ուկրաինայի հետ, պատերազմ ցանկանում է Կիևը։

Եվրոպայի հայտարարությունները Ռուսաստանի հետ «պատերազմի սպառնալիքի» մասին քաղաքական շիզոֆրենիա են։ Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ, ինչպես որ ՌԴ-ն չի ցանկանում պատերազմել Եվրոպայի դեմ»,- նշել է Պուտինը։