|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շենքերից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Արշալույս Հ.-ն քարով դիտավորյալ հարվածել և կոտրել է 1957 թ. ծնված Էդուարդ Ս.-ի «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին ու կողային հայելիները, այնուհետև ոտքով դիտավորյալ հարվածել և վնասել է նրա բնակարանի մուտքի դուռը` պատճառելով նյութական վնաս:
Պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ Էդուարդ Ս.-ի որդին` 1981 թ. ծնված Հրաչյա Ս.-ն, կացնով և դանակով սպանության սպառնալիք է տվել Արշալույս Հ.-ին և նրա որդուն` 1986 թ. ծնված Դավիթ Մ.-ին: Կատարվում է հետաքննություն: