կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-08 10:47
Իրավական

Փեսան կացնով սպանել է զոքանչին. նախկին կինն ու աներն էլ վնասվածքներով հիվանդանոցում են

Փեսան կացնով սպանել է զոքանչին. նախկին կինն ու աներն էլ վնասվածքներով հիվանդանոցում են

Այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում. հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի 7-րդ շենքի 1-ին բնակարանի մոտ կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակչուհի` 58-ամյա Կարինե Մանսուրյանի դին՝ կացնահարված:

«Պարզվել է նաև, որ նույն հասցեից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և 62-ամյա Վաչագան Մանսուրյանը: Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկաններն ու քննիչները մուտքի մոտ հայտնաբերել են արյունոտ կացին և ձեռքի կտրած մատ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին. «Լավ ա՝ Շենգավիթի ոստիկաններն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի աշխատակիցները շուտ էկան ու կարողացան բռնել սպանվածի գազազած փեսային, թե չէ, կնոջն ու աներոջն էլ էր սպանելու, ոչնչի առաջ չեր կանգնում: Հարևաններով մի կերպ էինք պահում, մինչև հասան ոստիկանները»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչ Սարոյանի որոշմամբ ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչ, 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 2-րդ մասի կետերով:

Հարևանները նշում էին նաև, որ այս ընտանիքում կռվախնձորը եղել է երեխան, քանի որ Վ. Մարտիրոսյանն ու Թ. Մանսուրյանը ամուսնալուծվել են, իսկ Վ. Մարտիրոսյանը մի քանի անգամ նրանց նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ է կատարել, ու անգամ քննչական բաժինը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել է Շենգավիթի դատարան, սակայն դատարանը ազատ է արձակել ու հարևաններն արդարացիորեն բարձրաձայնում էին նաև՝ ասելով. «Այս սպանության մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Շենգավիթի դատարանը, քանի որ, եթե կալանավորեին նախորդ հանցանքների համար, ապա այսօր այս դաժան ու սահմռկեցուցիչ դեպքը տեղի չէր ունենա»,- կարդում ենք կայքում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում