Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքի վերաբերյալ «Երկիր»-ի թղթակցի մի քանի հարցերին պատասխանում է ներկայումս «Ազատ դեմոկրատներ», նախկինում ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
- Պարո'ն Արզումանյան, ըստ էության, ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ իրենք նախագահի հրաժարականին պատրաստվում են հասնել ապագա խորհրդարանում մեծ թվով ձայներ ունենալու միջոցով...
- Դեռ 1.5 տարի առաջ ես ասել եմ, որ գործընթացը տանում է դեպի հերթական խորհրդարանական ընտրություններ, այսինքն` վերադարձ ի շրջանս յուր: Ի վերջո, երեկ հստակ ասվեց, որ, այո, իշխանափոխության պահանջը դրվում է մի կողմ եւ խոսքն այսուհետ գնում է հերթական խորհրդարանական ընտրությունների մասին, հենց դրա պատճառով էր, որ ես դուրս եկա ՀԱԿ-ից:
- Այսինքն` երեկ մեկնարկն էր...
- Երեկ, ի վերջո, համարձակություն ունեցան հասարակությանն ասել, որ այս ամբողջ ընթացքը, ընդդիմադիր դաշտին քարկոծելը միտված էր միայն մի բանի, մեկ նպատակ էր հետապնդում` սկսել նախընտրական քարոզարշավը: Այո, երեկ տրվեց ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկը:
- Իսկ ՀԱԿ-ին, իրո՞ք, կհաջողվի մտնել խորհրդարան:
- Չեմ կարող ասել, դա Ահարոն Ադիբեկյանին պետք է հարցնել: Ես կանխատեսումներ չեմ անում, կարող եմ խոսել միայն մեր կուսակցության անունից: Ի վերջո, ամեն մեկը պայքարելու է իր ձայների համար:
- Այդուհանդերձ, ՀԱԿ-ին կհաջողվի՞ հասնել բաղձալի ցանկությանը:
- Անկեղծ ասած` դա ինձ քիչ է հետաքրքրում:
- Իսկ «Ազատ դեմոկրատների՞ն»:
- Անկասկած:
- Ի՞նչն է Ձեզ նման լավատեսության հիմքեր տալիս:
- Որովհետեւ մենք անկեղծ ենք հասարակության հետ: