Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված իր հարցազրույցում, այլ հարցերի շարքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Գործընթացի գնահատականները, կարծես, շատ չեն փոխվել. նախագահը շարունակում է պնդել, որ հարաբերությունների հաստատմանն ուղղված արձանագրությունները չեն վնասել Ցեղասպանության ճանաչմանը, մինչդեռ բոլորին է հայտնի առնվազն ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկման ժամանակ մերժման հիմնական փաստարկը:
Բանակցությունների գործընթացը շահարկվել է նաև Շվեդիայի խորհրդարանում և Ֆրանսիայի Սենատում՝ համապատասխան օրինագծերի քննարկման ժամանակ, իսկ ԱՄՆ նախագահ Օբաման նախընտրական իր խոստման չկատարումը պատճառաբանում է այդ գործընթացին չխանգարելու մտահոգությամբ:
Այլ հարց է, որ նախագահն իր հարցազրույցում առաջին անգամ տարանջատել է հարաբերությունների հաստատումը և հայ-թուրքական հաշտեցումը: Որպես վերջինիս նախապայման` նա արձանագրել է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը:
Նորություն էր նաև այն, որ Ցեղասպանության ճանաչումը և ապաշխարումը ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև այսօր Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն ատրիբուտներից է, ինչպես նաև նման ողբերգություններից ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում խուսափելու երաշխիք:
Մնում է միայն հուսալ, որ այս նոր նրբերանգների ի հայտ գալուց հետո չի ուշանա նաև արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետ կանչման քայլը: