Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանը, պարզաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին հայտարարությունը, ասել է. «Շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը և ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին այն դեպքում, երբ խոսքը հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու մասին էր և ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն ինքնանպատակ պայքար են ծավալում: ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, և հարկ չկա հորինվածքներ շրջանառել մի բանի մասին, որը ոչ միայն անհեթեթ է, այլև ուղղակի սուտ է»:
Հիշեցնենք, որ ճեպազրույցի ընթացքում, տասնյակ լրագրողների ներկայուցությամբ, վարչապետն ասել էր բառացիորեն հետեւյալը. «Ինչպես ՀՀ նախագահն էր նշում, մենք կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ համագործակցության համար: Ովքեր կհամագործակցեն, համոզված ենք, որ կշահեն, ովքեր չեն համագործակցի` կհայտնվեն կոտրված տաշտակի առջև»:
Իսկ լրագրողների դիտարկմանը, թե «կոտրած տաշտակը» ԲՀԿ-ի՞ն էր ուղղված, Տիգրան Սարգսյանը ո'չ հերքել էր, ո'չ էլ հաստատել: «Ես կարծում եմ` նոր առիթ եմ ձեզ տալիս տասնյակ հոդվածներ գրելու համար»,- ասել էր նա։
Վարչապետի խոսքերից պարզ է դառնում, որ իր համար առանձնապես զարմանալի եւ անսպասելի չէր մամուլի արձագանքը: Ի գիտություն նշենք, որ հրապարակված «տասնյակ հոդվածներում» ամենեւին էլ չէր նշվում, որ Տիգրան Սարգսյանը նկատի է ունեցել միայն ԲՀԿ-ին: Բայց որ խոսքը նաեւ «Բարգավաճ Հայաստանին» էր վերաբերում, իր խոսքում, ըստ էության, չժխտեց նաեւ վարչապետը:
Ստորեւ ներկայացնում են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության` վարչապետի ճեպազրույցի մասին նյութից մի հատված` ասվածն ապացուցելու համար: