|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սննդային թունավորման նախանշաններով հոկտեմբերի 28-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Չիվա գյուղի բնակիչներ`1967 թվականին ծնված Արիստակես, 1992 թվականին ծնված Նարինե Ասատրյանները և 1975 թվականին ծնված Մաքրուհի Պետրոսյանը: Նախնական տվյալներով` տուժածները թունավորվել են պահածոյից:
Իսկ քացախաթթվից թունավորումով Ջերմուկ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի բնակիչ, 1948 թվականին ծնված Վալիտովա Բիբի-Սարա-Գիլֆանովան:
Հոկտեմբերի 28-ին` ժամը 08.00-ին, դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 4/2 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ, 1987 թվականին ծնված Լուսիկ Հակոբյանը:
Բոլոր տուժածների առողջական վիճակը բավարար է. հայտնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը: