կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-20 10:37
Հասարակություն

Ավտովթար` Նարեկ գյուղում. տուժածների վիճակը ծանր է

Ավտովթար` Նարեկ գյուղում. տուժածների վիճակը ծանր է

Փետրվարի 19-ին, ժամը 23.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 61LO123 պ/հ (վարորդ Ա. Մ. ծնվ.1983թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը (մոտ 300 մ):

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա. Մ.-ը և ուղևոր Ա. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմենանև փակել գազի բալոնի փականը: