|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թերթի տեղեկությունների համաձայն` այն բանից հետո, երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները կոնգրեսի համար դադարել են այժմեական լինել, կենտրոնական գրասենյակում ուժգին խլրտոց է սկսվել: ՀԱԿ-ին մաս կազմող ուժերի ղեկավարներին արդեն մի քանի շաբաթ հետաքրքրում է մի հարց. եթե արտահերթ ընտրությունները այլեւս այժմեական չեն, նշանակում է գնում են հերթական ընտրությունների, եւ ուրեմն ժամանակն է սկսել քննարկումները նախընտրական ցուցակի ձեւավորման շուրջ:
Նրանց բնականաբար անհանգստացնում է հարցը, թե նախընտրական ցուցակում իրենց գլխավորած կուսակցություններն ինչ ներգրավվածություն են ունենալու, որ տեղերում են լինելու եւ այլն: Իրենց անչափ հուզող այս հարցի, եւ հատկապես ցուցակի ձեւավորման շուրջ քննարկումներ սկսելու անհրաժեշտության մասին կարծիքը նրանք հայտնել են կոնգրեսի համակարգող Լ.Զուրաբյանին` խնդրելով այն փոխանցել առաջնորդին: Տեր-Պետրոսյանը, իմանալով այդ մասին, «անթել հեռախոսի», այն է` Զուրաբյանի միջոցով մտահոգ զինակիցներին փոխանցել է հետեւյալը. «Դեռ դրա ժամանակը չէ»: