|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ութօրյա հրապարակային` փառավորապես տապալված խայտառակ թամաշայից հետո ՀԱԿ-ը շարունակում է «վերլուծել» գլխին եկած պատուհասը:
Ո՞վ շշնջաց Տեր-Պետրոսյանի ականջին, որ պետք է Թատերական հրապարակում վրաններ փռել ու մեկ շաբաթ միտինգ անել: Շուրջօրյա նստացույց-հանրահավաքները դադարեցնելուց հետո, որոնք, ընդգծում ենք, «միակ ընդդիմության» թշվառությունն ու սնանկությունն ի ցույց դնելուց զատ, որեւէ արդյունք չտվեցին, հիմա հավանաբար ՀԱԿ առաջնորդը սեփական առանձնատանը նստած վերստին անիծում է այն օրը, երբ որոշեց վերադառնալ քաղաքականություն:
Կոնգրեսի «տպավորիչ միջոցառումը» բացահայտեց «արմատականների» ներուժը, ինչից ակնհայտ դարձավ, որ այսուհետ միայն հումորով կարելի է արտաբերել «համաժողովրդական շարժում» արտահայտությունը: