Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ քաղաքական կոնսուլտացիաների է գնում, մյուս կողմից հայտարարում է կոալիցիա չմտնելու ու սահմանադրական փոփոխությունների փաթեթին դեմ գնալու մասին, ԲՀԿ-ի գործարար հատվածում լուռ դժգոհություն է հասունանում։
ԲՀԿ քաղխորհրդի անդամների միծ մասին հիասթափեցնում է իրենց հանդեպ կուսակցության քաղաքական բլոկի, նաեւ՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը։ Մասնավորապես, որ իրենք մամուլով կամ հեռուստատեսությամբ են տեղեկանում, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտնելու որոշում է կայացրել, կամ որ ԲՀԿ-ն դեմ է սահմանադրական փոփոխությունների շրջանառվող փաթեթին։»:
«Ժամանակի» տեղեկություններով՝ փաստը հիասթափեցրել է ԲՀԿ-ական շատ պատգամավորների, հատկապես գործարարներին։ ԲՀԿ այդ հատվածը չի հասկանում, թե ինչու պետք է իր բիզնեսը վտանգի՝ մնալով անհայտ դիրքորոշում որդեգրած ու կոալիցիա մտնել չցանկացող ԲՀԿ-ում՝ այն պարագայում, երբ ԲՀԿ-ում իր հետ ոչ ոք հաշվի չի նստում»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: