|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեր ունեցած տեղեկություններով` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը վերջերս մի քանի անգամ խոսել է հրաժարական տալու` իր պատրաստակամության մասին, սակայն այն բանից հետո, երբ նրա այս փորձերը մերժվել են ամենաբարձր մակարդակով, սկսել է լրջորեն հող նախապատրաստել իր պաշտոնանկության համար:
Այս թեման սկսեց շոշափվել դեռ սեպտեմբերի վերջին, երբ կառավարության նիստում Գագիկ Խաչատրյանը բացահայտ ասաց, որ 2012-ի բյուջեի հարկային մուտքերը 101 մլրդ-ով ավելացնելը, այն էլ` ճգնաժամային շրջանում, իրատեսական չէ, եւ կասկած հայտնեց, որ այդ հարկերը կհավաքվեն:
Իսկ օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով նույն 101 մլրդ-ի խնդրին, նա հայտարարեց. «...Գուցե 100 միլիարդ պետք չէ ավելացնել, գուցե պետք է ավելացնել 200 միլիարդ: Որպեսզի հստակ լինի մեր դիրքորոշումը, համակարգը պատրաստ մտնի 2012 թվական, մեզ պետք է տնտեսության զարգացման կոնցեպտ...»:
Փաստորեն, ՊԵԿ նախագահը բացահայտ հայտարարեց, որ մեր կառավարությունը տնտեսական հայեցակարգ չունի: Երբ պետական մարմնի ղեկավարը, որը կոչված է իրականացնել այդ գործառույթը, նման կարծիք է հնչեցնում, ուրեմն արդեն ակնհայտ է, որ նա հստակ ակնարկում է զբաղեցրած պաշտոնից իրեն ազատելու մասին: Ու հասկացող մարդիկ այդ ակնարկները կարող են ընկալել միայն այսպես. «Ախպոր պես, ինձ գործից հանեք»: