Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Տեղեկացրել էինք, որ Հայաստանում են «Արդարություն Հայաստանի» նախաձեռնության անդամները` այստեղ կայանալիք ընտրական գործընթացին հետևելու:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անվանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նշեց, որ մեր երկրի ոսկորները բավականին խորն են, բայց ժողովուրդն իրականում մկանի պես բան է, որը պետք է մարզես, որ ուժեղանա. ժամանակն է դեպի ժողովրդավարություն քայլելու:
«Որոշումը, որ կիրակի չպետք է ընտրության գնանք, ինքնաբռնակալություն է, մենք չպետք է անտարբերությանը զոհ դառնանք: Մեր երկրին կարող է «մահ բերել» միայն անտարբերությունը: Մենք այստեղ չենք, որ ձեր ձայները պահպանենք, մենք այստեղ ենք ապագայի համար, այստեղ ենք, որ օգնենք երիտասարդներին` ապագան փոխել: Մեզ միայն մի բան է անհանգստացնում` իրականում ժողովրդի քվեները տեղ հասնելո՞ւ են, թե՞ ոչ»,- ասաց Էգոյանը:
Նա նշեց նաև, որ իրենք շրջելու են ընտրատեղամասից ընտրատեղամաս, հիմնականում մարզերում են լինելու և միայն օրվա վերջում են Երևանի ընտրատեղամասեր այցելելու: