|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ-ում «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստում ԱլԳ ՔՀՖ-ի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին նշեց, թե Հայաստանը ճանապարհներ է փնտրում` բարելավելու իր հարաբերություններ ԵՄ հետ, թեև արդեն անդամակցում է ԵՏՄ-ին:
«Երբ խոսում ենք իրավունքի գերակայության մասին, բացարձակ հիմքը ազատ, թափանցիկ, արդարացի ընտրություններն են: Կուզենայի դիմել բոլորին, որպեսզի այս սկզբունքին մնան հավատարիմ, աշխատեն քաղաքացիական հասարակության ֆորումի հետ: Ես գիտեմ, որ երբեմն ընտրությունների ժամանակ աչք են փակում խախտումների վրա, ու սա լավ չէ: Երբ խորհրդարանում պատգամավորները չեն ընտրվում արդար, թափանցիկ ձևով, ապա այդ պատգամավորները չեն կարող զբաղվել օրինաստեղծ աշխատանքով: Ուստի պետք է կոչ անեմ պաշտպանել այս արժեքները, որ քաղաքական խաղեր չխաղան ընտրությունների հետ»,- ասաց է Բոբինսկին:
Նա նաև հիշեցրեց, որ ընտրախախտումները վնասում են ԵՄ-ին, եվրոպական կառույցների պատվին ու արժանապատվությանը: