Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու փաստը մեր` նախաձեռնող չլինելու հերթական հետևանքն է. eMedia.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:
«Իշխանությունները շատ մեծ հաջողություն էին համարում կիրառված մարտավարությունը, որ Հայաստանի Հանրապետությունը չի առաջադրում իր թեկնածությունը և դրանով իբր ավելի է դժվարացնելու Ադրբեջանի անցնելը: Բայց կար նաեւ հակառակ տեսակետը. բոլոր նրանք, ովքեր խնդիր ունեին ու դժվարություն` ընտրել Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան, այդ դժվարությունն այլևս չեն ունենա, եւ Ադրբեջանի ձայները կշատանան»,- նշել է նա` հավելելով, որ Ադրբեջանի`ԱԽ-ում երկու տարի լինելը մեզ համար շատ լուրջ փորձությունների ժամանակահատված է լինելու, եւ բնական է, նրանք ձգտելու են, որ ԱԽ-ն իրենց համար ձեռնտու հաստատումներով նոր բանաձև ընդունի:
Այս ամենը Ա. Ռուստամյանը ձախողում է համարում` նշելով, սակայն, որ իշխանությունները սա հերթական անգամ փորձելու են որպես մեծ հաջողություն ներկայացնել. «Ինչպես է մեզ մոտ սովորաբար լինում: Հայ-թուրքականն էլ հիմա համարում են մեծագույն հաջողություն: Պաշտոնական քարոզչության ձեւերին ու մեթոդներին մենք սովոր ենք»:
Ըստ դաշնակցական գործչի` Արցախի հարցում Ադրբեջանի հաջողությունները ՄԱԿ-ի ԱԽ-ում կախված են նրանից, թե Ադրբեջանն ի՞նչ բանաձևեր կհաջողի անցկացնել այնտեղ: «Ադրբեջանն ամեն ինչ անելու է այդ 2 տարին լիարժեք իր օգտին օգտագործելու համար, իսկ մենք ընդհանրապես խաղից դուրս վիճակում ենք, ու նախաձեռնությանը դարձյալ տիրում է մեր հակառակորդը»,- շեշտել է նա: